«Եթե մարդն օտար հատուկ ծառայությունների գործակալ է, ասենք՝ հա ոչինչ, ինքը սրբազա՞ն է». Արարատ Միրզոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինձ համար՝ որպես ՀՀ կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունն օրենքի առաջ։ Այսինքն, եթե մարդը զինված հեղաշրջման կոչ է անում, նրան կարելի՞ է, որովհետև սրբազա՞ն է, կամ օտար հատուկ ծառայությունների գործակալ է, ասենք՝ հա ոչինչ, ինքը սրբազա՞ն է։ Սա էլ նոր բան է` հանցանքները կոծկել քաղաքական գործունեության իմիտացիայով։ Իրենք բան չէին արել, մենք էլ գնացինք բռնե՞նք»,– ասաց արտգործնախարարը` հիշեցնելով հայտնի անեկդոտը` դու ոչինչ չարիր, քեզ ասացին` Քաչարյա՞ն։

Leave a Comment