ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման սկզբում Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նրա հետ քննարկել, ի թիվս այլ հարցերի, Ուկրաինայի համար տարածքային զիջումները, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք քննարկելու ենք 20 կետից բաղկացած ծրագիր։ 20 կետից բաղկացած ծրագրի 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։ Եվ այո, մենք քննարկելու ենք նաև այս կետերը», – ասաց նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվելու են տարածքային զիջումները։
Զելենսկին նաև նշեց, որ ինքը որևէ վերջնաժամկետ չունի համաձայնության հասնելու համար։ Նա հավելեց, որ Թրամփի հետ հանդիպման հիմնական նպատակը համարում է նախատեսված համաձայնագրերում մնացած չլուծված հարցերի քննարկումը, այդ թվում՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրերի, ինչպես նաև դրանց իրականացման հաջորդականության քննարկումը։
Զելենսկու և Թրամփի հանդիպումը տեղի է ունենում ամերիկացի առաջնորդի Ֆլորիդայի Մար-ա-Լագո կալվածքում։
