Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23:10-ի դրությամբ, Վանաձոր-Ալավերդի-Նոյեմբերյան ճանապարհը, Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Տիգրանաշենի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աբովյան-Չարենցավան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment