Ջերմուկի խաչմերուկից մինչև «Ջանգեր» կոչվող հատվածը, Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Աշտարակ-Ուշի, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայունից։
Նշվում է, որ Զանգակատուն գյուղում բուք է, իսկ Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։
