Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ»


Սպորտ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:


13 ձայնով լավագույնը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։

Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։

Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։ 


Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

Քվեարկության արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։



Leave a Comment