
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «մինչև Նոր տարին ամենաակտիվ դիվանագիտական օրերից մեկը»։
Ուկրաինայի նախագահն Վլադիմիր Զելենսկին թեթգրամյան գրառմամբ հայտնել է, որ «մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել, և իրենք ամեն ինչ անում են դա ապահովելու համար, բայց որոշումներ կկայացվեն, թե ոչ, կախված է գործընկերներից՝ նրանցից, ովքեր օգնում են Ուկրաինային և նրանցից, ովքեր ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա։
Զելենսկու խոսքով՝ միայն այս շաբաթ ռուսներն արձակել են ավելի քան 2100 հարձակողական անօդաչու թռչող սարք, մոտ 800 կառավարվող ռումբ և տարբեր տեսակի 94 հրթիռ։ «Ամեն ինչ մեր ժողովրդի, կյանքի և այն ամենի դեմ է, ինչն ապահովում է դրա բնականոնությունը՝ առաջին հերթին՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ», – ասել է Ուկրաինայի նախագահը։
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին պլանավորում է Թրամփի հետ հանդիպման ժամանակ լուծել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ առկա հիմնական անհամաձայնությունները։