Ռոմանոս Պետրոսյա՛ն. ՀԷՑ-ը ՔՊ-ի նախընտրական շտաբ չէ, Երևանի 1/4-ը կառույցի անգործության պատճառով առաջին ձյան հետ հոսանքազրկված է





ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում։

«Դեկտեմբերի 28-ին, ժամը 00։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին այրվում է էլեկտրական ենթակայան:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։ 200 քմ տարածքում այրվել է ենթակայանի գույքը՝ մասամբ»։

ՀԷՑ-ից էլ հայտնում են.

«Ուշադրություն.

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է.

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել է՝

«Էրեբունի» վարչական շրջանն ամբողջությամբ,

«Սարի Թաղ» թաղամասը, «Խորենացի» փողոցը, «Տիգրան Մեծ» փողոցը, «Չարենց» փողոցից մի հատված:

ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար:

Շնորհակալություն»:

Panorama.am-ի կողմից էլ հավելենք, որ կեսգիշերից առ այս պահը, ողջ թաղամասը ձյան պայմաններում հոսանքազրկված է, մարդիկ անցել են տները նախախորհրդային տարիների միջոցներով ջեռուցելուն, ավելի հեռատեսներն էլ՝ գեներատորի օգնությանը։ Ակնհայտ է, որ ՀԷՑ-ի ենթակառուցվածքը չի դիմացել Երևանում տեղացած ձյանը նույնիսկ 1 ժամ և ծանրաբեռնվածությունից կարճ միացում է տեղի ունեցել, որից լուսավորվել էր ողջ Երևանը և լույսն երևացել էր նույնիսկ հարակից մարզերի բնակավայրերից։ Խնդիրն այն է, որ ՀԷՑ նորանշանակ կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը փոխանակ ցանցը նախապատրաստեր ձմեռային կանխատեսելի ծանրաբեռնվածությանը՝ զբաղված է ՀԷՑ-ը ոչ մասնակգետ ՔՊ-ի կողմնակիցներով  համալրելու կադրային գործով։ Արդյունքը երևաց առաջին ձյան հետ։ Մարդիկ առավոտ կանուխ շվարած դուրս են եկել իրենց տների բակերը։ 

Մինչև ենթակայնի վերջնական անջատվելը, էլեկտրականությունը մի քանի րոպե տատանվում էր՝ թարթելու ձևով և հոսաքները միացնելուց հետո նոր պարզ կլինի, թե բնակիչների էլեկտրական սարքավորումները և ջեռուցման համակարգերն արդյոք շարքից դուրս են եկել, թե ոչ։


Leave a Comment