Բլոգեր Մագա Հարությունյանը, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով հետևորդների հետ կիսվում է իր առօրյայի մանրամասներով։ Այս անգամ էլ նա ցույց է տվել, որ ինքն ու Սուրենը վերջինիս մայրիկի ու տալի համար կահույք են ընտրում։ Մագան իր խոսքում նշել է, որ սկեսուրն ու տալը վստահում են իր ճաշակին։
Տեսանյութը՝ այստեղ։
Նշենք, որ ավելի վաղ՝ հարցազրույցներից մեկում, Մագան ասել էր.
«Փոփոխությունները դեպի լավն են։ Իմ կյանքը միայն դեպի լավն է փոխվել, ոչ մի չէ ասված չկա, որովհետև երկուսս էլ հասկանում ենք, որ եթե չէ պետք է լինի, ինչի՞ պիտի լիներ այս ամեն ինչը։ Երկուսս էլ, փառք Աստծո , հասուն տարիքում ենք ամուսնացել։ Ես եմ երևի ավելի շատ ծանրացել, բայց դա ամուսնության հետ կապ չունի, ուղղակի ժամանակ է անցնում և ամեն ինչին ուրիշ ձև եմ սկսում նայել։ Եթե մարդիկ տարբերություն են զգում մինչ ամուսնություն Մագա ու ամուսնությունից հետո, ապա դա ինձանից է, ոչ թե Սուրենից ու իր ներկայությունից»։