Երևանում այս պահին տեղում է առաջին ձյունը։
Մայրաքաղաքն իսկական հեքիաթի է վերածվել։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ ձյան տեղումները կշարունակվեն ամբողջ գիշերվա ընթացքում և առավոտյան ժամերին, կեսօրին մոտ աստիճանաբար կդադարեն։
Նշենք, որ այսօր երեկոյից հանրապետության ողջ տարածքում ձյուն է տեղում:
Մանրամասները՝ տեսանյութում․