Հոսանքազրկվել են Էրեբունի վարչական շրջանը, Սարի թաղը և մի քանի փողոց

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով հոսանքազրկվել են Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարի թաղ թաղամասը, Խորենացու փողոցը, Տիգրան Մեծի պողոտան, Չարենցի փողոցից մի հատված։

«ՀԷՑ-ի օպերատիվ վերանորոգող անձնակազմը ողջ կարողությամբ և ամբողջական ներգրավվածությամբ աշխատում է հետևանքների արագ վերացման և հոսանքազրկված տարածքներում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման ուղղությամբ:

Հայցում ենք Ձեր ըմբռնումը ստեղծված հնարավոր անհարմարությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment