🎥 Պատմական քամբեք․ Ասթոն Վիլան Սթեմֆորդ Բրիջում պարտության մատնեց Չելսիին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջում» 1-2 հաշվով պարտվեց «Ասթոն Վիլային»։

Հանդիպման հաշիվը բացեցին «ազնվականները»․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Պեդրուն։ «Ասթոն Վիլայի» կազմում նախ 63-րդ րոպեին Օլի Ուոտկինսը հավասարեցրեց հաշիվը, ապա նույն Ուոտկինսը հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ ձևակերպեց դուբլը՝ հաղթանակ պարգևելով բիրմինգհեմյան ակումբին։

Այս հաղթանակը պատմական դարձավ Ունայ Էմերիի գլխավորած թիմի համար, որը 100 տարվա ընթացքում առաջին անգամ տարավ 11 անընդմեջ հաղթանակ։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment