Պապիկյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին

Պապիկյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին

27 դեկտեմբերի 2025 – 12:32 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 26-ին պաշտպանության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի նպատակն է եղել 2025 թվականի արդյունքների ամփոփումը։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է այդ մասին իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին։

«Մի շարք հանձնարարականներ եմ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին՝ ԶՈւ պաշտպանունակությունն ամրապնդելու և ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ»,–գրել է նա։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈը ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, հանդես գալով զեկույցով, հանգամանալից ներկայացրել է ըստ ուղղությունների կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստականության, պատրաստության, զորքերի կառավարման արդյունքները, բարոյահոգեբանական վիճակին և 2026 թվականի գերակա խնդիրներին վերաբերող հարցեր։

Նիստի ավարտին 2025 թվականին լավագույն ցուցանիշներ արձանագրած ստորաբաժանումների հրամանատարներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ, հավաստագրեր և հուշանվերներ։

Leave a Comment