
Ուշագրավն այն է, որ այսօր գործող օրենքում ևս կան ատելության կամ բռնության քարոզն արգելող կետեր, ինչը հարց է առաջացնում՝ ո՞րն է Մխոյի հեղինակածի իմաստը:
Իսկ իմաստը կարող են լինել սպասվող ընտրությունները. դրանց ընդառաջ ՔՊ-ում որոշել են արգելափակել ոչ միայն ռուսաստանյան հեռուստաալիքներից հնչող քննադատության հասանելիությունը, այլև ուժեղացնել ներքին վերահսկողությունը՝ թերևս ԵՄ-ի «դաբրոյով»: Սահմանադրական կարգը բռնի տապալելու տակ իշխանությոնները կարող են հասկանալ ասենք հեղափոխություն անելու վերաբերյալ կոչերը մի դեպքում, երբ հայտնի է, որ Նիկոլն ինքն էր կոչ արել անել հեղափոխություն, եթե ընդդիմությունը ցանկանում է իշխանափոխություն: Պատերազմ, բռնություն և դաժանություն քարոզելու կամ նման նպատակ հետապնդող բովանդակության տարածում էլ կարող է համարվել ասենք Արցախն ու Մուշը հետ բերելու վերաբերյալ հնչող խոսքն անգամ այն դեպքում,երբ այդ խոսքը կարող է ուղղակի կենաց լինել: Ցանկացած մեկը, ով չի հաշտվի Ադրբեջանի կողմից տարածաշրջանում ստեղծված ռեալների հետ, չի հաշտվի իր հայրենիքի մի մասի կորստի հետ, կորակավորվի որպես պատերազմ քարոզող ու կբանտվի: Այսինքն՝ ԵՄ-ի «լյուբիմչիկ» Նիկոլը սրանով ամրապնդելու է իր իշխանությունը՝ այն ադրբեջանական ազգային շահի վրա խարսխելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: