
«Եկել ենք թեկուզ այս ձևով մեր սիրելի Սրբազանին շնորհավորելու իր ծննդյան տարեդարձի կապակցությամբ՝ նրան մաղթելով առաջին հերթին առողջություն, և իհարկե շուտափույթ ազատում գերությունից»,- ԲԿ-ի բակում, լրագրողների հետ զրույցում, ասաց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք՝ հիվանդանոցի բակում են հավաքվել Միքայել Սրբազանի աջակիցները՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առթիվ։ Սրբազանը հիվանդասենյակի պատուհանից ողջունեց աջակիցներին։