Գրոսսին ակնկալում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև միջուկային անվտանգության շուրջ երկխոսության վերսկսում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին  Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև միջուկային անվտանգության վերաբերյալ երկխոսության վերսկսման հույս ունի, հայտարարել է նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում։

Նա ասել, որ կարևոր է, որ Ալյասկայի գագաթնաժողովը, որին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնարկի ռազմավարական բանակցությունների շուրջ երկխոսություն, որը պետք է վարեն երկու խոշորագույն միջուկային տերությունները։

«Եվ ես հույս ունեմ, որ սա կհանգեցնի այս չափազանց կարևոր ասպեկտի վերաբերյալ նորացված ներգրավվածության», – ասել է Գրոսսին։

Leave a Comment