Մայրաքաղաքում տնկվել է ավելի քան 4500 հասուն և արժեքավոր ծառ

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 2025 թվականին կանաչապատման ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ մասնավորապես․

  • Մշտադալար ծառերի տունկ,
  • 1500 գծամետր ծառուղի՝ Սիլիկյան և Դավթաշեն գերեզմանների հարակից հատվածում,
  • Վերահիմնված ուսանողական այգի,
  • Նոր քաղաքային անտառներ. Աշտարակի խճուղու Երևան մուտք և Չաուշ միջնաշերտի հատվածում՝ 4 հեկտար,
  • Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում՝ 6 հեկտար,
  • Վերջին երեք տարում ստեղծվել են գրեթե 60 հա նոր կանաչապատ տարածքներ և վերջին երեք տարիների կանաչապատ տարածքների ավելացումը գերազանցում է ոչ միայն նախորդ երեք տարվա, այլև դրան նախորդող 22 տարիների աշխատանքը. 2000–2022թթ.,
  • Այս տարի Երևանում ընդհանուր առմամբ տնկվել են 4500-ից ավել հասուն և արժեքավոր ծառեր, որից 1000-ը մշտադալար,
  • Ծառերի փոխարինման աշխատանքներ են իրականացվել Թումանյան և Մելիք-Ադամյան փողոցներում,
  • Անցկացվել է շուրջ 35 կմ ոռոգման նոր ցանց,
  • Ընդլայնվել է քաղաքային տնկարանը, որտեղ աճեցվում է շուրջ 200.000 բուսատեսակ:

Leave a Comment