Հոլանդը հրապարակել է կշռման արդյունքը Գվարդիոլայի սպառնալիքներից հետո

Մի քանի օր առաջ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել էր, որ եթե որևէ ֆուտբոլիստ Սուրբ Ծնունդից հետո ակումբ վերադառնա նույնիսկ մի փոքր ավելի քաշով, ապա նա չի մեկնի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղին։

«Սիթիի» նորվեգացի հարձակվող Էռլինգ Հոլանդը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել կշռման արդյունքով։ Հոլանդի քաշը 94,4 կիլոգրամ է։

«Ամեն ինչ հիանալի է», — այսպես է նորվեգացին մակագրել լուսանկարը։

Leave a Comment