«Բարսելոնան» մտադիր է 2026 թվականին ամրապնդել պաշտպանության կենտրոնը։ Եթե հունվարին շեշտը դրվելու է բյուջետային տարբերակների վրա, ապա ակնկալվում է, որ ամռանը կատալոնական գրանդը կկարողանա ավելի խոշոր գումար հատկացնել նոր տրանսֆերի համար։
Barca Centre-ի տեղեկություններով՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար ամառային տրանսֆերային պատուհանի առաջնային թիրախը Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկն է։ Ակումբի սպորտային տնօրեն Դեկուն, մինչդեռ, նախապատվությունը տալիս է Ալեսանդրո Բաստոնիին։ Սակայն իտալացի պաշտպանի տեղափոխությունը կազմակերպելը բարդ խնդիր կլինի՝ հաշվի առնելով նրա՝ «Ինտերից» հեռանալու ցանկության բացակայությունը և տրանսֆերային բարձր արժեքը։
Transfermarkt-ը Շլոտերբեկի տրանսֆերային արժեքը գնահատում է 55, իսկ Բաստոնիինը՝ 80 միլիոն եվրո։ Նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ 26 տարեկան են։