Երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը ամենաէժանն են վաճառում նրանք, ովքեր ամենաբարձրն են խոսում դրանց մասին. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։

Ի դեպ` ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։

Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։

Միշտ հիշեք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։

Leave a Comment