Իրանի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կալանել են ևս մեկ օտարերկրյա նավթատար լցանավ՝ վառելիքի մաքսանենգության կասկածանքով։ Այ մասին տեղեկացնում է Euronews-ը։
Իրանի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Մոջթաբա Ղահրամանիի խոսքով՝ նավը տեղափոխում էր մոտ 4 միլիոն լիտր վառելիք։ Նավի անձնակազմի 16 անդամները ձերբակալվել են։ Նրանց քաղաքացիության կամ լցանավի պատկանելիության վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվել։