Անչափահասների մուտքը Ռուսաստան և ելքը 2026 թվականի հունվարի 20-ից հնարավոր կլինի միայն արտասահմանյան անձնագրով, հայտնում են ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայությունից։
Այդ ամսաթվից անհնար կլինի երկիր մուտք գործել ծննդյան վկայականով: Ընդ որում, 14 տարեկանից բարձր երեխաները եւ չափահաս ռուսները նախկինի պես կկարողանան ներքին անձնագրով մուտք գործել Աբխազիա, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան եւ Հարավային Օսիա: