📷 Առանց ավելորդ ջանքերի․ Յամալը ցուցադրել է իր նոր մրցանակը — Armsport.am

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը սոցիալական ցանցերի իր էջերում կիսվել է YouTube-ի «Ոսկե կոճակի» լուսանկարով։ Այս մրցանակը պլատֆորմի կողմից շնորհվում է այն հեղինակներին, ում ալիքը հատում է 1 միլիոն բաժանորդի շեմը։

​Ֆուտբոլիստի YouTube-յան ալիքը 1 միլիոն բաժանորդի ցուցանիշին հասել է ընդամենը երկու օրում։

Յամալն իր ալիքը գրանցել է դեկտեմբերի 22-ին։ Ներկայումս այնտեղ տեղադրված է ընդամենը մեկ 11 րոպեանոց տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստը ցուցադրում է իր տունը, ինչպես նաև չորս կարճ հոլովակ (Shorts):

Հիշեցնենք, որ Լամին Յամալը «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2023 թվականի ապրիլից։

Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա եզրային հարձակվողը Իսպանիայի Լա Լիգայում «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment