Ինչպե՞ս է պետք հասկանալ Բաքվում Երևանի ադրբեջանական պետական թատրոն «վերաբացելու» Ալիևի որոշումը

Բաքվի լրատվամիջոցները տեղեկացնում են, թե Բաքվում բացվել է, մեջբերում՝ «Իրեվանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը»: Ի՞նչ թատրոնի մասին է խոսքը ու ի՞նչ է նշանակում այդ նախաձեռնությունը: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ այդ թատրոն կոչված երևույթի համար կառուցվել է նոր շենք: Բացման արարողության ժամանակ Ադրբեջանի մշակույթի նախարարը, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության նախագահը ելույթներում ընդգծել են, որ սա հերթական քայլն է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հայեցակարգն իրականություն դարձնելու ուղղությամբ: Նրանք հավաստիացրել են, որ «Իրեվանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնը» մի օր կվերադառնա այնտեղ, որտեղ այն հիմնադրվել է՝ ակնարկելով հավանաբար Երևանը: Իրականում այդ թատերախումբը ոչ մի կապ չունի Երևանի հետ»,-ասել է Երկանյանը:

Այս թատերական ներկայացումը Ալիևի նախաձեռնած մեծ արշավի փոքր մա՞սն է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Leave a Comment