Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի համար «գործունեության մեծ դաշտի» մասին՝ կապված TRIPP նախագծի իրականացման հետ

Հայկական կողմը 2026 թվականին նախատեսում է իր բոլոր մաքսային անցակետերում հասնել «տեխնիկական և բովանդակային հագեցվածության նոր մակարդակի»՝ TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի շրջանակներում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական ​​եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնել է Կառավարության լրատվական ծառայությունը, ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, «քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու»։

Վարչապետի խոսքով, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, հայկական կողմը ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունի, և այդ տեխնոլոգիաները Հայաստանին օգնելու են  ավելի որակով իրականացնել աշխատանքը։ 

«Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Leave a Comment