Վահե Գևորգյանը՝ «Տարվա լավագույն մարզիչ», Էդուարդ Սպերցյանը՝ լավագույն ֆուտբոլիստ․ ՀՖՖ-ն ամփոփել է քվեարկության արդյունքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» և «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակների քվեարկության արդյունքները, որի համաձայն 13 ձայնով լավագույն մարզիչ է ճանաչվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը, իսկ 17 ձայնով լավագույն ֆուտբոլիստ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Նշվում է, որ Սպերցյանը 2025թ-ին Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ 

Ֆեդերացիայից հայտնել են, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշեք Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։ Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

 

Leave a Comment