
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի քվեարկության արդյունքները։
17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Աղբյուրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա