«Քննիչ դառնալու ձգտումը ինձանում ձևավորվել է դեռևս ուսանողական տարիների ընթացքում։ Որոշումը կայացրել եմ, քանի որ ինձ համար շատ կարևոր է օրենքի և արդարության կիրառության իրական ազդեցությունը ինչպես նաև գնահատում եմ աշխատանքի բարձր պատասխանատվությունը և վերլուծական մտածողության պահանջը»,-ասել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ Ալլա Հովակիմյանը Iravaban.net-ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում։
Հովակիմյանը համաձայն չի սեռով պայմանավորված քննիչի աշխատանքը տարբերակելու հանգամանքի հետ։ «Քննիչի աշխատանքը ակնհայտ է, որ բարդ է և պատասխանատու, այն պահանջում է մասնագիտական բարձր որակներ, կարգապահություն, օբյեկտիվություն, անաչառություն, հոգեբանական կայունություն և այդ հատկանիշները կին թե տղամարդ չեն ճանաչում։ Այսինքն սեռով պայմանավորված չեն, եթե անձը տիրապետում է այդ պահանջների աշխատանքում կարող է հաջողել և գրանցել մեծ հաջողություններ»։
Յոթ տարի աշխատելով քննչական կոմիտեում, ես համոզվել եմ, որ իգական սեռի ներկայացուցիչները աշխատանքին մոտենում են մեծագույն պատասխանատվությամբ և գրանցում են մեծ հաջողություններ։ Կարևոր է նաև ընդգծել, որ կանանց դերը միջավայրում ապահովում է առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, և ես ողջունում եմ համակարգում կանանց ներգրավվածությունը, ինչպես նաև զարգացման միտումը։
Մտահղացման հեղինակ և նախագծի ղեկավար՝ Կարեն Զադոյան
Լրագրող՝ Թագուհի Մանուկյան
Օպերատոր՝ Տիգրան Ղուկասյան
Մոնտաժող՝ Վարդան Մանուչարյան