ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնել է, որ Վարդենիսի տարածաշրջանում, Ջերմուկ քաղաքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Նշվում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի փրկարար ծառայությանը հայտնել են, որ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ծառայությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
