Վերին Լարսը փակվել է բեռնատարների համար

Բաժանորդագրվել

Մյուս ավտոմեքենաների համար անցակետը բաց է։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վերին Լարսը կրկին փակ է բեռնատարների համար, հայտնում է Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղում սահմանափակումները մտցվել են բքի ու վատ տեսանելության պատճառով»,– ասված է հաղորդագրությունում։

Մյուս մեքենաների համար անցակետը բաց է։

Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):

Leave a Comment