ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին և գնահատել նրանց վիճակը. Զառա Ամատունի (ԲԱՑԱՌԻԿ)

Նրա խոսքով՝ ԿԽՄԿ թիմում կար նաև բժիշկ

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Բաքվում գտնվող հայ գերիներին և գնահատել նրանց վիճակը. Զառա Ամատունի (ԲԱՑԱՌԻԿ)


ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 24-25-ը այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, ուրբաթ «Նովոստի-Արմենիա»-ին հայտնեց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։


Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ի թիմում նաև բժիշկ է եղել։


«Ըստ ընթացակարգերի, կազմակերպության այցի ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս, ուշադրությունը, անշուշտ, կենտրոնացած է եղել առողջական խնդիրների, անձանց նկատմամբ վերաբերմունքի և նրանց պահման պայմանների վրա», – նշել է Ամատունին։

Նա նաև
նշել է, որ ընտանիքներից որևէ ծանրոց չի ստացվել. այցը սահմանափակվել է կազմակերպության
ներկայացուցիչների հետ անհատական ​​քննարկումներով՝ հավելելով, որ այցը կազմակերպվել
է ԿԽՄԿ-ի Ժնևի կենտրոնակայանի կողմից և կազմակերպության և Ադրբեջանի իշխանությունների
միջև երկխոսության արդյունքում։


Leave a Comment