Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտուրը հնարավոր է նաև այլ ոլորտներում, բայց ոչ ռազմական․ Բայրամով

«Ադրբեջանական նավթամթերքը մի քանի օր առաջ է առաքվել Հայաստան», – ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Հայաստանի խնդրանքը վերաբերում էր նավթամթերքներին, և ադրբեջանական կողմը ընդունեց այն»:

Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրը հնարավոր է նաև այլ ոլորտներում. «Մենք չենք կարող խոսել երկու երկրների միջև ռազմական առևտրի մասին, բայց այլ ոլորտներում առևտուրը հնարավոր է: Այս գործընթացները կարող են տեղի ունենալ մեր սպասումներին համապատասխան»։

Leave a Comment