Մայրապետյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատախազությունը հանձնել է դատարան

https://arm.sputniknews.ru/20251226/majrapetjani-veraberjal-qreakan-varujti-njutery-datakhazutjuny-handznel-e-dataran-97276991.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590340_177:0:1600:1067_1920x0_80_0_0_86084c7fd35aa4244c0fbdc71f40f97d.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ դատախազություն, սամվել մայրապետյան, դատ

հհ դատախազություն, սամվել մայրապետյան, դատ

Բաժանորդագրվել

Խաչատուր Մայրապետյանը, ըստ դատախազության, հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Դատախազը դատարան է հանձնել Սամվել Մայրապետյանի եղբոր` Խաչատուր Մայրապետյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը` նշելով, որ այսօր իրավասու դատարան է հանձնվել Գիտությունների ազգային ակադեմիայի «Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ.Մ.-ի և ևս 1 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Մ.-ն (Խաչատուր Մայրապետյանի-խմբ.), 2013-2019 թվականների ընթացքում երեք ընկերությունների հետ կնքել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման պայմանագրեր, որոնց հիման վրա հաշվետու ժամանակահատվածում նրան վստահվել է ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամին համարժեք 35 հազար 700 լիտր բենզին: Այնուհետև, Խ.Մ.-ն ինստիտուտի ընթացիկ գործունեության, գիտարշավների և տեղական գործուղումների իրականացման պատրվակով, փոխտնօրենի և վարորդի օժանդակությամբ տարբեր ծավալի վառելանյութ է դուրս գրել, որը նպատակին չի ծառայել. աշխատակիցները գիտական և գիտատեխնիկական հետազոտություններ կատարելու կամ ինստիտուտի ընթացիկ գործունեության իրականացման համար անհրաժեշտ վայրեր մեկնել են սեփական միջոցներով»,– ասված է հայտարարությունում։

Ըստ դատախազության` Մայրապետյանը հափշտակել է իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով ընդհանուր 14 միլիոն 676 հազար դրամի վնաս: Կառույցից հայտնում են, որ քրեական վարույթից բացի հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ինստիտուտի Դիլիջանի փորձակայանի մասնավորեցումն անվավեր ճանաչելու պահանջով:

«Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Խ.Մ.-ի հայրը՝ Ս.Մ.-ն (Ստեփան Մայրապետյան – խմբ.), որը մինչև Խ.Մ.-ի կողմից ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար դառնալը եղել է նույն ինստիտուտի տնօրենը, 2003 թվականին Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող՝ 6 հա մակերեսով հողատարածքն ապօրինի մասնավորեցրել է: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ ՀՍՍՀ մինիստրների սովետի 1966 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ՝ Ինստիտուտին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Դիլիջան համայնքի Պարզ լճի խճուղի հասցեում գտնվող 6 հա մակերեսով հողատարածքը»,– նշված է հայտարարությունում։

Դատախազությանը հիշեցրել է, որ կառավարության 2003 թվականի մարտի 20-ի որոշմամբ՝ Պետական գույքի կառավարման նախարարությանը թույլատրվել է ինստիտուտի Դիլիջանի փորձակայանը (1 շենք՝ 296 քմ ընդհանուր մակերեսով, 3 ենթակառուցվածք՝ ընդհանուր 188,1 քմ ընդհանուր մակերեսով) վաճառել մրցույթով: 2003 թվականի օգոստոսի 12-ին անցկացվել է մրցույթ, որին մասնակցելու հայտ են ներկայացրել Ս.Մ.-ն և Է.Մ.-ն:

«Շենքի և ենթակառուցվածքների մրցույթով վաճառքի նվազագույն գին է սահմանվել 2 միլիոն 350 հազար դրամը: Ս.Մ.-ն առաջարկել է գնման համար 2 միլիոն 500 հազար դրամ, 1 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ գիտական անձնակազմի պահպանում: Մրցույթի մյուս մասնակիցն առաջարկել է գնման համար 2 միլիոն 700 հազար դրամ, 5 միլիոն դրամ ներդրում՝ 3 տարվա ընթացքում և որպես լրացուցիչ պայման՝ 2 տարվա ընթացքում 8 նոր աշխատատեղի ստեղծում»,– հավելել է դատախազությունը։

Հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որով պարզվել է, որ մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ մրցութային կարգի խախտմամբ հաղթող է ճանաչվել Ստեփան Մայրապետյանը։

Leave a Comment