Որոշ չվերթեր ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

Որոշ չվերթեր ուշացումով կժամանեն «Զվարթնոց»

26 դեկտեմբերի 2025 – 18:34 AMT

PanARMENIAN.Net – Աշխարհի 5 երկրից Հայաստանի ուղղությամբ չվերթ իրականացնող ինքնաթիռները «Զվարթնոց» միջազգային օդանավակայան կժամանեն ուշացումով։ Այդ մասին են վկայում Երևանի օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։

Ուշացումով կհասնեն Սիրիայից, Ռուսաստանից, Իրանից, Իսպանիայից և Ֆրանսիայից մեկնած ինքնաթիռները, հայտնում է Sputnik Արմենիան։

Չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են հետևյալ չվերթները՝ Հալեպ-Երևան (գործարկվում է «Fly Cham» ավիաընկերության կողմից), Մոսկվա-Երևան (սպասարկվում է «Աերոֆլոտ» ընկերության կողմից), Թեհրան-Երևան («Caspian Airlines» ավիաընկերություն), Բարսելոնա-Երևան («FlyOne» ավիաընկերություն), ինչպես նաև Փարիզ-Երևան չվերթերը, որոնք իրականացնում են «Air France» և «KLM Royal Dutch Airlines» ավիաընկերությունները։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մողրովյանն ասել է․ «Զվարթնոց» օդանավակայանը բնականոն աշխատում է, և, չնայած ամպամած եղանակին, չվերթերի ընդունման կամ մեկնման որևէ սահմանափակում չկա։ Ուշացումների պատճառները հարկավոր է ճշտել ավիաընկերություններից։

Leave a Comment