Այս կիրակի Ֆլորիդայում կհանդիպեմ Թրամփի հետ․ Զելենսկի – 5tv

Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Պայմանավորվել ենք առաջիկայում հանդիպել ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել», – գրել է Զելենսկին Telegram–ում։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է նաև, որ «20 կետից բաղկացած խաղաղության պլանը համաձայնեցվել է մասնակիցների 90%-ի կողմից»։

Leave a Comment