Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով այսօրվա նիստը չի կայացել. այն տեղի կունենա դեկտեմբերի 30-ին

Քաղաքականություն

26.12.2025 | 17:22

Բաքվի զինվորական դատարանում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դեկտեմբերի 26-ին նշանակված հերթական դատական նիստը հետաձգվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառը  Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովի՝ իր առողջական խնդիրների պատճառով նիստը հետաձգելու խնդրանքն է։

Դատարանը բավարարել է փաստաբանի դիմումը։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակված է դեկտեմբերի 30-ին։

Հիշեցնենք՝ նախորդ նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment