
Գեղամը թերևս փորձել է հերքել այն փաստը, որ այս երկուսը հանդիսանում են Աննայի սրտի օլիգարխները, և բացառապես հենց այդ պատճառով է, որ հնարավորություն են ստացել՝ գործարքին մանակցելու, այլ ոչ այն պատճառով, որ հենց այդ երկուսն են, որ չունեն շուկա մուտքի սահմանափակումներ՝ ի տարբերություն մնացյալի: Երբ ներմուծման իրավունքից օգտվում են միայն օլիգարխիկ կապեր ունեցող ընկերություններ, դա ոչ թե պատահականություն է, ինչպես փորձել է Գեղամը ներկայացնել, այլ համակարգային՝ կոռուպցիոն խնդիր. շուկան մոնոպոլիազացված է՝չնայած հայտնի է, թե ինչ ելությներ էր Նիկոլն ունենում, երբ ընդդիմադիր էր ԱԺ-ում աշխատում։
Գեղամները, իհարկե, կարող են հայտարարել ինչ ասես, բայց հանրային վստահության խնդիրը ՔՊ-ն նմանատիպ հայտարարություններով ոչ թե լուծելու է, այլ խորացնելու: Վերջին հիմարին էլ է պարզ, թե իրականում ինչ է կատարվում, ու թե ինչու է հենց նույն Գռզոն իր բենզալցակայաններում թուրքի բենզինը հենց հիմա «տուլիտ անում»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: