Կառավարությունը պատրաստվում է օրենքով սահմանափակել այն բովանդակությունը, որը կարող է որակվել որպես «սահմանադրական կարգի բռնի տապալման, պատերազմի, բռնության կամ դաժանության քարոզ»։ Օրենքի փոփոխությունը առանց զեկուցման հինգաշբթի ներառվել է կառավարության օրակարգում։ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած նախագիծն, ըստ սահմանադրագետների, ազատ խոսքի սահմանափակման հերթական փորձն է։ Մասնագետները նկատում են՝ պատերազմի քարոզ և ատելության խոսք արգելող նորմեր այժմ էլ կան գործող օրենքում: