Փաշինյանը ԵՄ-ին հրավիրել է Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ պրոքսի պատերազմի․ Զուրաբյան

https://arm.sputniknews.ru/20251226/pashinjany-em-in-hravirel-e-hajastani-taratsqum-rusastani-het-prvoqsi-paterazmi-zurabjan-97273325.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529386_277:0:2500:1667_1920x0_80_0_0_2f153f33ddf87c80dc1d7c82722720a0.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, հիբրիդային պատերազմ

լևոն զուրաբյան, նիկոլ փաշինյան, հիբրիդային պատերազմ

Բաժանորդագրվել

ՀԱԿ փոխնախագահը կարծում է, որ Փաշինյանը «հիբրիդային պատերազմի» թեման օգտագործում է իշխանությունը պահելու և այլախոհներին հետապնդելու համար։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրամիությանը «հրավիրել է» Հայաստանի տարածքում Ռուսաստանի հետ պրոքսի-պատերազմի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Հայաստանի կառավարության նման դիմումը ես վատ եմ գնահատում։ Համարում եմ պրոքսի պատերազմի հրավեր։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին և Ռուսաստանին հրավիրում է պայքարել, կռվել Հայաստանում։ Ավելի վատ դժվար է պատկերացնել»,- ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը վտանգ է ներկայացնում Հայաստանի, նրա կայունության համար։

Քաղաքական գործիչը կարծում է, որ երկիրը պետք է կամուրջ դառնա ու համագործակցի և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ։

«Ինչ է նշանակում՝ եկեք օգնեք Ռուսաստանի «հիբրիդային պատերազմի» մասով։ Որտե՞ղ է այդ հիբրիդային պատերազմը։ Գուցե Փաշինյանն այն հորինել է իշխանությունը պահելու համար, կամ հորինել է, որ ով իր հետ է, ուրեմն նա է պաշտպանում ինքնիշխանությունը, իսկ ով դեմ է, նա է ՌԴ-ի, Պուտինի և ԱԴԾ-ի գործակալը»,- ասաց Զուրաբյանը։

Ըստ նրա՝ սա այլ երկրների հրավեր է ՝ միջամտելու ՀՀ ներքին գործընթացներին, իսկ եթե իշխանությունները կարծում են, որ Ռուսաստանը միջամտում է, ապա պետք է միջոցներ ձեռնարկեն։

«Եթե բոլորը գործակալներ են, ուրեմն բացահայտիր նրանց, այդքան դժվա՞ր է։ Պրոպագանդիստներն ասում են՝ մենք տվյալներ ունենք, բայց ապացույցներ չկան։ Այս ամենը գնում է ստալինիզմին կամ Վիշինսկու ժամանակաշրջանին… Կարևոր չէ՝ ինչ տվյալներ ունեք, հատկապես, երբ դրանք սովորաբար սուտ են: Դուք դրանք հորինում եք, ինչպես իբր ԱԱԾ-ի փաստաթղթի դեպքում (խոսքը կաթողիկոսի եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հավաքագրման մասին է- խմբ.)»,- ասաց Զուրաբյանը։

Նա նաև քննադատեց «չհաստատված մեղադրանքների տարածման պրակտիկան»՝ այն համեմատելով ստալինյան ժամանակների ռեպրեսիվ մեթոդների հետ և հիշեցրեց նախկինում ի հայտ եկած կեղծված փաստաթղթերի մասին: Զուրաբյանը նշեց, որ նման մեղադրանքներ կարող են առաջադրվել գործող իշխանությանը վտանգ ներկայացնող ցանկացած անձի:

Ավելի վաղ «Հայ ազգային կոնգրեսը» հայտարարել էր 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։ Լևոն Զուրաբյանն առաջադրվել է վարչապետի թեկնածու:
Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը «առաջիկա ընտրություններին արտաքին միջամտությանը» հակազդելու հարցում աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ 12 մլն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է ուղղել «օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարին, ինչպես նաև կիբեռանվտանգության ամրապնդմանը:

Leave a Comment