Գրել էինք, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 1 միլիարդ 590 մլն դրամ է փոխանցել «Փլագ Ընդ Փլեյ Երևան» ՍՊ ընկերությանը՝ աքսելերացիոն ծրագրերի կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար: Գնումը կատարվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի:
Պետական ռեգիստրից «News.5tv.am»-ը տեղեկացել էր, որ «Փլագ Ընդ Փլեյ Երևան» ՍՊԸ-ի բաժնեմասի 100 տոկոսը պատկանում է ԱՄՆ քաղաքացի Սաիդ Ամիդհոզուրին, ընկերությունը գրանցվել է 2025 թվականի նոյեմբերի 21-ին:
Մենք փորձել էինք պարզաբանումներ ստանալ ԲՏԱ նախարարությունից, սակայն պատասխանելու համար գրավոր հարցում էին ուզել: Հարցմամբ փորձել էինք ճշտել, թե ինչո՞ւ է գնումը կատարվել մեկ անձից գնման ընթացակարգով, և կոնկրետ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի ընկերությունը այդ գումարի դիմաց:
Նախարարությունից պատասխանել են մեր հարցմանը, որը ներկայացնում ենք ստորև: