Aurora News | Իսրայելը սպառնում է Իրանին․ կվերսկսվեն զանգվածային օդային հարվածները

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանի վերաբերյալ թարմացված հետախուզական տվյալները կներկայացնի ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որը նախատեսված է մոտ օրերս։ Այս մասին փոխանցում են իսրայելական լրատվամիջոցները։

Հավելենք՝ հանդիպման առանցքային թեման կլինի Իսլամական Հանրապետության հրթիռային ծրագիրը։

Նշվում է, որ եթե ԱՄՆ-ն Իրանի ղեկավարության հետ համաձայնության չգա հրթիռների արտադրությունը սահմանափակելու հարցում, Իսրայելը սպառնում է վերսկսել զանգվածային օդային հարվածները իր տարածաշրջանային հակառակորդի նկատմամբ։

Միաժամանակ Թեհրանում բազմիցս հայտնել են, որ չեն պատրաստվում որևէ մեկի հետ քննարկել իրենց հրթիռային ներուժը։

Leave a Comment