Aurora News | Ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում․ Բայրամով

Այս տարի ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը 2025 թվականի արդյունքների վերաբերյալ նախարարության զեկույցում։

Նախարարի խոսքով՝ այս համատեքստում մեծ նշանակություն է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի՝ օգոստոսին Վաշինգտոն կատարած այցը:

«Այս այցի շրջանակներում երկու երկրների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչպես նաև տեղի են ունեցել փոխայցելություններ այդ կապակցությամբ»,- հավելել է Ջեյհուն Բայրամովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման թեմային։

Leave a Comment