Դեկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում արտահանում կլինի նաև Հայաստանից Ադրբեջան։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է՝ ժամանակն է, որ հայ-ադրբեջանական ցամաքային սահմանը բացվի:
Գործադիրը հավանություն է տվել «Շողակաթ» հեռուստաընկերությունը լուծարելու նախագծին:
Սամվել Կարապետյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Արցախցի Կարեն Ավանեսյանը Բաքվում 16 տարվա ազատազրկման է դատապարտվել։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը Բաքվում հերքել է ապրիլյան պատերազմի մասին մեղադրանքները:
Տեղի է ունեցել «Մեր ձևով» շարժման տարեկան ամփոփիչ հաշվետու ժողովը։
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ շարժումը վարչապետի իր թեկնածուին կհայտարարի քաղաքական ուժի ստեղծման օրը՝ 2026 թվականի սկզբին:
Ազգային ժողովի ընտրությունները կկայանան հավանաբար հունիսի 7-ին:
Ձերբակալվել է Պետական եկամուտնի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Հալեպում կրկին բախումներ են տեղի ունեցել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ի հետ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետ է հրապարակել:
