ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Փաշինյանը մեր «DJ»-ն էր, երբեք չենք մտածել նրան լուրջ պաշտոն տալ, իրեն լուրջ չենք ընդունել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց 2026 թվականի ընտրություններում ՀԱԿ թեկնածու Լևոն Զուրաբյանը։
«Մենք երբեք չենք աջակցել Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու հարցոում։ Նա եղել է մեր հանրահավաքների «DJ»-ը։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ նրա թիմում որևէ մեկը չի մտածել, որ Փաշինյանին կարելի է վարչական լուրջ պաշտոն տալ, որովհետև ինքը շատ խղճւկ մոտեցումներ ուներ մեր քննարկումների ժամանակ։ Նրան մենք շատ լուրջ չենք ընդունել։
Իհարկե, երբ իրեն բանտ էին նստացրել, մենք պայքարում էինք իր իրավունքների համար և շատ լավ պայքարեցինք։ Մենք ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու, այլ մեր իրավունքները պաշտպանելու համար էինք պայքարում»,- ասաց Զուրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
—00—ՄԱ