Միքայել Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել

Քաղաքականություն

Միքայել Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել

 Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատությունը քիչ առաջ ավարտվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Վիրահատությունն անցել է բարեհաջող: Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց  2 տարվա ազատազրկման։

Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Մեղադրանքի հիմքում ընկած են  ԶԼՄ-ներին տված հարցազրույցից երկու արտահայտություններ, որոնք որակվել են որպես ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։

Leave a Comment