«Ովքեր ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում դրանք». քաղաքագետ

26 Դեկտեմբերի, 2025

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան շատ են իշխանության քարոզիչները խոսում անկախության և ինքնիշխանության մասին, այնքան արագ Հայաստանը ընկղմվում է իր թշնամիների հետ վասալային հարաբերությունների մեջ։

Ի դեպ` ինքնիշխանության նվազումը արտաքին ճակատում, իշխող էլիտայի համար կոմպենսացվում է ներքին ճակատում ավտորիտար ռեժիմի հաստատմամբ։

Այլ կերպ ասած` Հայաստանը որքան շատ վասալային հարաբերություններ կունենա արտաքին դերակատարներից, անկախություն այնքան բռի ավտորիտար ռեժիմ կհաստատվի երկրի ներսում։

Միշտ հիշեք` ովքեր ամենաշատն ու ամենաբարձրն են խոսում «անկախություն և ինքնիշխանություն» անսակարկ արժեքների մասին, նրանք ամենաէժանն են վաճառում երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը»:

Leave a Comment