Aurora News | Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն մարզիկները․ ամփոփվել է մրցույթի արդյունքները

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթի արդյունքները։

Հաղթողների ցանկը ձևավորվել է մարզական ոլորտում հավատարմագրված 15 լրագրողների քվեարկության հիման վրա։

Ըստ քվեարկության արդյունքների՝ տարվա լավագույնները բաշխվել են հետևյալ անվանակարգերում․

​Տարվա լավագույն մարզիկների եռյակ՝

– ​Վարազդատ Լալայան (ծանրամարտ)

– ​Մալխաս Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ)

– ​Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն)

​Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան (ծանրամարտ)

– ​Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Գասպար Տերտերյան (ըմբշամարտ)

– ​Տարվա հայտնություն՝ Սուրեն Հարությունյան (կարատե)

– ​Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Սարգիս Սարգսյան (շախմատ)

– ​Լավագույն մարզիչ՝ Փաշիկ Ալավերդյան (ծանրամարտի հավաքական)

– ​Տարվա լավագույն թիմ՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքական

– ​ՀՀ-ն լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Համլետ Մանուկյան (մարմնամարզություն)

Leave a Comment