Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այժմ գտնվում է Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և վիրահատական բաժանմունքում, ստանում է հետվիրահատական բուժում։ Այս մասին հայտնում են Իզմիրլյան ԲԿ-ից։
Միքայել Սրբազանի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ հայտնելուց ԲԿ-ն զերծ է մնացել, քանի որ դրանք համարվում են բժշկական գաղտնիք։