Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Կոսովցևո բնակավայրը

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը ռազմական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ նոր տվյալներ է հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Ռուսական զորքը շաբաթվա ընթացքում շարունակել է ակտիվ մարտական գործողությունները մի շարք ուղղություններով։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ «Արևելք» զորախմբավորման ստորաբաժանումներն առաջ են շարժվել դեպի հակառակորդի պաշտպանության խորքեր և վճռական գործողությունների արդյունքում վերահսկողության տակ վերցրել Դնեպրոպետրովսկի մարզի Անդրեևկա, Զապորոժիեի մարզի Զարեչնոյե և Կոսովցևո բնակավայրերը:

Միաժամանակ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ գործողությունների ընթացքում վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվետլոյե բնակավայրը:

Ըստ ՊՆ–ի` ռուսական զորքը շարունակում է Դիմիտրով բնակավայրում ուկրաինական զինված ուժերի` շրջափակման մեջ հայտնված խմբավորման, ինչպես նաև Ռոդինսկոյե և Գրիշինո բնակավայրերի շրջաններում գտնվող թշնամական կազմավորումների ոչնչացումը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment