Վերաքննիչ դատարանն Արտակ Սարգսյանի խափանման միջոցները վերացրել է, բայց նա երկրից  բացակայել չի կարող. փաստաբանը միջնորդություններ է պատրաստել


«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի նկատմամբ կիրառված  վարչական վերահսկողություն   խափանման միջոցը փոխարինվել է երկրից չբացակայելու արգելքով: 

Արտակ Սարգսյանի փաստաբան Արա Զաքարյանը ենթադրում է, որ ՀՀ դատախազությունը կարող է  Վճռաբեկ դատարանին բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, բայց, գոնե այս պահին, այդ մասին հստակ տեղեկություն չունի:

Օրերս, փաստաբանը Վերաքննիչ դատարանից ստացել է որոշում, որի հիման վրա էլ քննիչի և դատախազության առջև միջնորդություններ է պատրաստվում ներկայացնել, որոնց բովանդակության մասին առայժմ չի ուզում բարձրաձայնել:

«Այս պահի դրությամբ քայլ է ձեռնարկվում, որպեսզի պաշտպանյալիս ազատ տեղաշարժի իրավունքը վերականգնվի: Այսինքն, դատարանը խափանման միջոցները վերացրել էր, բայց երկրից  բացակայելու արգելքն այս պահին փաստացի կա և պետք է նաև այն վերացվի»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Արա Զաքարյանը:

Նա նկատում է, որ առաջին անգամ ՀՀ դատական համակարգում համաձկաություն եղավ ԱրտակՍարգսյանի գործով արձանագրելու, որ նրա նկատմամբ ավելի քան տարի ու կես ընթանում է հետապնդում, որը հիմնավոր պատճառներ չունի:

«Կասկած անգամ չկա, որ Արտակ Սարգսյանը կարող էր կատարել իրեն մեղսագրված արարքը. սա աննախադեպ երևույթ է: Այս պարագայում, Արտակ Սարգսյանին  Վճռաբեկ դատարանի կողմից տնային կալանքի վերցնելու  որոշումը ևս դառնում է անօրինական,  որովհետև այն նյութերը, որոնք ներկայացվել են Վերաքննիչ դատարան, այնտեղ ասվեց, որ սրանցով չի փաստվում հիմնավոր կասկածը, իսկ Վճռաբեկ դատարանը, աչքերը փակ, որոշում է կայացրել»,-ասաց Արա Զաքարյանը:

Փաստաբանի դիտարկամամբ, Արտակ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Արա Զաքարյանը պնդում է՝ Արտակ Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ոչ թե նրա համար, որ նա առեևույթ հանցանք է կատարել, այլ զուտ նրա համար, որ Սարգսյանը ընդդիմադիր հայացքներ ունի, որոնք հրապարակավ ներկայացրել է, ինչպես նաև նա մտադրված է իր կուսակությունով մասնակցել  2026 թվականի ընտրություններին:

Արմինե Մկրտումյան

Leave a Comment