Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում․ Սուրենյանը մանրամասներ է հայտնում (ՎԻԴԵՈ)

Գագիկ Սուրենյանը մանրամասնում է առաջիկա օրերին սպասվող տումների․ ՎԻԴԵՈ

Ցիկլոնի ազդեցությունը Հայաստանում․ Սուրենյանը մանրամասներ է հայտնում (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28–30-ը Հայաստանի ողջ տարածքում այսօրվա համեմատ կնվազի մոտ 5 -7 աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 27 -ի ուշ երեկոյան ժամերին, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։ 


Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 28–ին ցերեկային ժամերին տեղումները ժամանակավորապես կդադարեն։ 


Նա հայտնել է, որ հյուսիս-արևմուտքից Հայաստանին է մոտենում ակտիվ ցիկլոն, և այսօր ցերեկը մինչև դեկտեմբերի 27-ի կեսօր երկիրը գտնվելու է այդ ցիկլոնի ծայրամասերում, ինչի արդյունքում հանրապետության առանձին հատվածներում կտեղա թույլ ձյուն, իսկ դեկտեմբերի 27-28-ին ձյուն կտեղա հանրապետության ողջ տարածքում։ 


«Դեկտեմբերի 28–ի ցերեկը տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն և կպահպանվեն միայն Վայոց Ձորի ու Սյունիքի մարզում», – նշել է Սուրենյանը։ 


Հիդրոմետ կենտրոնի կանխատեսումներով՝ դեկտեմբերի 27-ին և 28-ին լեռնային առանձին մարզերում սպասվում է քամու ուժգնացում 17–20 մ վայրկյան արագությամբ, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։



 


 


Leave a Comment